Մեր տեսլականը

Ունենալ հասարակություն, որտեղ մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են, իսկ անհատներն ունեն բավարար պատրաստվածություն և կամք իրենք իրենց իրավունքները  պաշտպանելու համար։

Մեր ձեռքբերումները

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակի՝ դատական համակարգն առավել թափանցիկ դարձնելու ջանքերի համար։

Մեր առաքելությունը

Զարգացնել անհատների կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության և իրազեկվածության բարձրացմանը և աջակցել երկրում օրենսդրական բարեփոխումներին՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման։

Մեզ անդամակցելը

Կազմակերպությունը բաց է ցանկացած անհատի համար, ում համար մարդու իրավունքներն ու արժանապատվությունն առաջնահերթություն են, և ով պատրաստակամ է ջանքեր ներդնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Նորություններ

12 Մրտ
ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Աղվերանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացին։
Տեսնել բոլորը

Հրապարակումներ

4 Ապր
Մշտադիտարկման ընթացքում մեր կողմից առանձնացվել են Խորհրդի գործունեության երկու կարևոր ուղղություններ, մասնավորապես՝ դատավորների ընտրությունը և դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթները:
15 Նոյ
Դատավորն արել է հետևյալ արտահայտությունները․ «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ»։
Տեսնել բոլորը

Անդամակցություն

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամակցության հայտ