Զեկույցի ներկայացում․ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը ՀՀ-ում»

Զեկույցի ներկայացում․ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը ՀՀ-ում»

 

Հրապարակվել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության պատրաստած՝ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում։

 

Ծրագիրն իրականացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Զեկույցի հեղինակներն են կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը և փորձագետ Նարինե Ալեքսանյանը։

 

 

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցեցին պետական մարմինների և տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

 

 

Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչև դատական վճիռ կայացնող, ինչպես նաև արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։

 

 

Զեկույցի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

 

Լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի