Լրագրողների և դիտորդների համատեղ վարժանք
Դատական նիստերի լուսաբանման և մշտադիտարկման դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները, գործընկերության նպատակով, հուլիսի 22-ին Երևանում մասնակցեցին համատեղ վարժանքին։


Մասնակիցները ծանոթացումից անմիջապես հետո, փորձագետների ուղղորդությամբ, մեկնեցին Երևանի դատարաններ՝ նիստերին մասնակցելու։ Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները խմբային աշխատանքների արդյունքում պատրաստեցին լրագրողական նյութեր, մշտադիտարկման զեկույցներ։




Դասընթացը իրականացել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։