Հինգ մարզի 54 ներկայացուցիչ վերապատրաստվեցին «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից

Հինգ մարզի 54 ներկայացուցիչ վերապատրաստվեցին «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից

ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից փետրվար-մարտ ամիսներին Երևանում և Աղվերանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացներին։
Դասընթացները կազմակերպվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների ներգրավմամբ։

Դասընթացը կազմակերպվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։