«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականին։
Կազմակերպության կարգախոսը․
«Մարդը բարձրագույն արժեք է»։
Կազմակերպության տեսլականը․
Ունենալ հասարակություն, որտեղ մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են, իսկ անհատներն ունեն բավարար պատրաստվածություն և կամք՝ իրենք իրենց իրավունքները պաշտպանելու համար։
Կազմակերպության առաքելությունը․
Զարգացնել անհատների կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության և իրազեկվածության բարձրացմանը և աջակցել երկրում օրենսդրական բարեփոխումներին՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման։
Կազմակերպության կառավարումը․
Կազմակերպության համահիմնադիրներն ի սկզբանե ընտրել են ոչ հիերարխիկ, հորիզոնական կառավարումը՝ այսպիսով փորձելով նոր մշակույթ բերել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարման դաշտ։ Երեք համահիմնադիրներն օժտված են հավասար իրավունքներով ու լիազորություններով և բոլոր՝ ոչ կարևորից մինչև ամենակարևոր որոշումները կայացնում են համատեղ։
Կազմակերպությունն անցկացնում է նախագահի ընտրություններ երկու տարին մեկ անգամ՝ պայմանով, որ նույն անձը երկուսից ավելի անգամ անընդմեջ չի կարող ընտրվել որպես նախագահ։ Նախագահ ունենալը զուտ օրենքի պահանջ է, որին հետևում է կազմակերպությունը, սակայն նախագահի լիազորությունները, ներքին համաձայնության համապատասխան, չեն գերազանցում մյուս համահիմներիդների լիազորությունները։
Կազմակերպության անդամակցությունը․
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը բաց է ցանկացած անհատի համար, ում համար մարդու իրավունքներն ու արժանապատվությունն առաջնահերթություն է և ով պատրաստակամ է ջանքեր ներդրնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Անդամները ևս մասնակցում են կազմակերպության կառավարմանը։