By

hrp

Համագործակցության հրավեր լրագրողներին և ԶԼՄ-ներին

Հարգելի լրագրողներ, խմբագիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, մշտադիտարկում ենք դատական ոլորտի բարեփոխումների գործընթացը և հատկապես Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը։

Հարցում Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ հետազոտության շրջանակներում գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ բոլոր մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ համայնքերում գործով ԽՀՄ-ների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։

Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում ՀԿ-ների և լրագրողների համար նախատեսված հանրային միջոցառումը, որով մեկնարկ տրվեց ծրագրի 2020թ․-ին աշխատանքներին։

Մեր կազմակերպության անդամ Սարիկ Սևադան հյուրընկալվել է Բարի լույս ծրագրին՝ պատմելու վերջերս լույս տեսած իր գրքի մասին

Լրագրողական հետաքրքրությունն ու նոր բացահայտումներ անելու մտքերը մեր այսօրվա հյուրին ստիպեցին սկսել հարցազրույցների շարք, որ պետք է դառնար գիրք ու պատմեր հայրենադարձ մեր հայրենակիցների մասին: «Հայրենադարձի աչքերով» գրքի, հետաքրքիր հարցազրույցների մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ: