Փնտրում ենք բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների մասնագետի
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների մասնագետի։
Մասնագետից ակնկալվում է հաշվարկել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով Խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ բյուջեն (առաջին և հաջորդ տարիների համար)։
Անհրաժեշտ որակավորումներ․
Բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների առնվազն 2 տարվա փորձառություն։
Գրագետ հայերենով փաստաթղթեր, վերլուծություններ կազմելու գերազանց հմտություններ։
Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն։
Ակնկալվում է, որ աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի երկրորդ կեսին և կավարտվեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Վարձատրությունը՝ պայմանագրային։
Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակեսնագրականը և նմանօրինակ աշխատանքնի առնվազն մեկ օրինակ ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս․թ․ հոկտեմբերի 6-ը ներառյալ։
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ կազմակերպության իրականացրած հետազոտությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։