ԽՀՄ-ները գյուղերում երեխայի շահը չեն պաշտպանում, կողմնակալ են (տեսանյութ)

Խնամակալության և հոգաբարձության մարմիններին դիմելու կանանց փորձառությունը բացահայտելու նպատակով «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է խորքային հարցազրույցներ թվով տասը կանանց հետ՝ նախապես կազմված հարցաթերթիկի հիման վրա։ Հարցազրույցները միտված են եղել պարզելու գենդերային զգայունությունը և դրա հետ կապված խնդիրները, մասնավորապես, թե արդյոք խնամակալության և հոգաբարձության մարմինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում կանանց և տղամարդկանց նկատմամբ, արդյոք ԽՀՄ անդամներն այնպիսի հարցեր են տվել, որոնք կարող է դիտարկվել գենդերային խտրականություն և այլն։ Հարցազրույցների մի մասը կազմակերպությունները ներկայացնում է տեսանյութով։