Չորս մարզի 24 ներկայացուցիչ վերապատրաստվեցին «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից

 

Մարտի 12-13-ը ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Աղվերանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացին։ Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների ներգրավմամբ։

 

Դասընթացը կազմակերպվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։

 

Կազմակերպությունը նաև ստեղծել է ԽՀՀ-ների համար նախատեսված ձեռնարկ, որը առաջիկայում կտրամադրվի բոլոր համայնքների ԽՀՀ-ներին։