Դասընթաց

Փնտրում ենք դասընթացավարների

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակակն կազմակերպությունը համագործակցության է հրավիրում փորձագետների՝ «ՀՀ դատական համակարգը», «Քրեական գործերի լուսաբանում» և «Դատական նիստերի լուսաբանում» թեմաներով մարզային լրագրողների համար դասընթացներ անցկացնելու նպատակով։

Դասընթացը տեղի է ունենալու հոկտեմբերի 3-4-ը Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում։ Դասընթացավարի փոխադրման և անհրաժեշտության դեպքում կացության ծախսերը հոգում է կազմակերպությունը։

Դասընթացավարներից ակնկալվում է նախքան դասընթացը կազմել դասընթացի օրակարգը, պատրաստել հարցաշար մասնակիցների գիտելիքները ստուգելու նպարակով, պատրաստել սալիկահանդես (slide-show)։

Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակենսագրականն ուղարկեն [email protected] էլեկտրոնային փոստին մինչև սեպտեմբերի 25-ը։