Նորություններ

Փնտրում ենք դասընթացավարների

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակակն կազմակերպությունը համագործակցության է հրավիրում փորձագետների՝ «ՀՀ դատական համակարգը», «Քրեական գործերի լուսաբանում» և «Դատական նիստերի լուսաբանում» թեմաներով մարզային լրագրողների համար դասընթացներ անցկացնելու նպատակով։

Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ քննարկում (լուսանկարներ)

Այսօր տեղի ունեցավ Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հետազոտության ներկայացումը, որին հաջորդեց ոլորտի խնդիրների ու դրանց լուծումների շուրջ ակտիվ քննարկում։

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառույթները․ տեսանյութ

Խնամակալության և հոգեբարձության մարմիններն առանցքային նշանակություն ունեն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից պատրաստված այս տեսանյութը իրազեկում է ԽՀՄ-ի հիմնական գործառույթների վերաբերյալ, որոնք վերաբերում են երեխաների իրավունքներին։

Հեռավար դասընթաց դատական համակարգի բարեփոխումները լուսաբանող լրագրողների համար

Հունիսի 13-ին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր կարողությունների զարգացման առցանց դասընթաց լրագրողների համար։ Դասընթացը վարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Համագործակցության հրավեր լրագրողներին և ԶԼՄ-ներին

Հարգելի լրագրողներ, խմբագիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, մշտադիտարկում ենք դատական ոլորտի բարեփոխումների գործընթացը և հատկապես Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը։

Հարցում Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերաբերյալ

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ հետազոտության շրջանակներում գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ բոլոր մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ համայնքերում գործով ԽՀՄ-ների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։