Հանրային հաշվետվություն

Հանրային հաշվետվություն՝ պատերազմական մեկ ամսում «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերից «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամներն իրենց մասնակցությունն են ունեցել թիկունքում կատարվող գործողություններին։

Մասնավորապես, մեր անդամները հավաքագրել են սնունդ և անհրաժեշտ իրեր և տեղափոխել Արցախից ժամանած մեր հայրենակիցների հասցեներով, այցելել են հիվանդանոցներ և հոգեբանական աջակցություն տրամադրել վիրավորված անձանց ու նրանց հարազատներին, կազմակերպել են արտասահմանից եկող դրամական օգնության տրամադրումը, օգնել են լուծել մի քանի ընտանիքների կացության խնդիրը, միջազգային լրատվամիջոցի լրագրողներին ուղեկցել են առաջնագիծ և Արցախի բնակավայրեր՝ պատերազմը լուսաբանելու նպատակով։

Կազմակերպության անդամները շարունակում են ակտիվ ներգրավածություն ունենալ թիկունքում կատարվող աշխատանքներին։