Փնտրում ենք ԲԴԽ գործունեությունը մշտադիտարկող մասնագետի

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը դատական համակարգում բարեփոխումների գործընթացը և Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը մշտադիտարկելու նպատակով փնտրում է մասնագետի։ Մշտադիտարկողը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության, բարեփոխումների իրականացման մշտադիտարկում և գնահատում, հանդես է գալու պարբերական զեկույցներով ու առաջարկություններով։
Աշխատանքի տևողությունը՝ 1 տարի։ Աշխատանքի սկիզբը՝ փետրվարի 1։ Պահանջվող որակավորումներն են.

  • Բարձրագույն դատական խորհրդի գործառույթների և լիազորությունների գերազանց իմացություն
  • Դատական ոլոտին առնչվող առնվազն 5 տարվա փորձառություն (փաստաբանական, դատավարական գործունեություն կամ գիտական և այլ աշխատանք)
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Վերլուծական միտքԴիմելու համար, խնդրում ենք, [email protected] հասցեով ուղարկել• Ինքնակենսագրական (CV)
    • Ոլորտին առչնվող փորձառության մասին ամբողջական տեղեկատվություն՝ ներառյալ փորձառությունը հաստատող փաստաթղթեր, նախկինում իրականցված մշտադիտարկման արդյունքներ, հետազոտություններ (եթե եղել են այդպիսիք)։

    Դիմելու վերջնաժամկետը ս.թ. հունվարի 20-ն է։
    «Իրավունքի ուժ» ՀԿ-ն հավասար հնարավորություններ տրամադրող գործատու է։ Միայն կարճ ցուցակ ընդգրկված դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի: