2012 թվականին սկսված դատական գործն ավարտվեց 2021 թվականին
Ուղիղ 9 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայցադիմում էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացու։
Դպրոցականի սպանության գործով հարցաքննվում են վկաները
Ըստ մեղադրանքի՝ դանակահարությունից հետո Ա․Չ․-ն ընկերների հետ դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Է․ Ա․-ին շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը գրանցվել է վերջինիս մահը:
Դատարանը որոշեց բերման ենթարկել բռնարար ամուսնուն
Պաշտպանը գրավոր իրազեկել էր դատարանին, որ չի կարողանալու գալ, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի, իսկ Տիգրան Ս․-ի չներկայանալու վերաբերյալ նիստերի քարտուղարը որևէ տեղեկություն չուներ, քանի որ նա չէր պատասխանել զանգերին։
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը Սյունիքի դատարանից կտեղափոխվի Երևան
Սեպտեմբերի 7-ին այցելել էինք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի նստավայր, որտեղ մեկնարկել է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Գործն առնչվում է 44-օրյա պատերազմի օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկին։
Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճը մայրն առաջարկում է լուծել հաշտությամբ
Հայցվորը 3 և 4 տարեկան երեխաների մայրն է՝ Ա․Ս․-ն, ում նախկին ամուսինը՝ Ա․Հ․-ն հակընդդեմ հայց է ներկայացրել նույն պահանջով։ Երկու ծնողներն էլ ցանկանում են, որ երեխաները մշտապես իրենց հետ բնակվեն։
Հարբած վարորդին մեքենա հանձնելու գործը կարճվեց դատարանում
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքը հոսանքազրկվեց և նիստը շարունակվեց արձանագրվել պարզ թղթային տարբերակով։
Գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստերն էլ չեն կայանում
Առավոտյան աշխատանքի գնալիս փողոցում ծեծի է ենթարկվել գյումրեցի Ջուլիետտա Ղուկասյանը։ Ստացած հարվածների հետևանքով 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է։
Բռնարարին չէին բերել դատարան․ ընտանեկան բռնության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
Համզոյանին նախկինում մեղադրանք է առաջադրվել որդու և հոր հետ վիճաբանելիս ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում վարելու համար։