2012 թվականին սկսված դատական գործն ավարտվեց 2021 թվականին
Ուղիղ 9 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայցադիմում էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացու։
11 տեղի համար 3 հոգի․ դատավորների պակասը չի համալրվում
Մտահոգիչ է, որ քննության անցկացումից հետո ևս քրեական մասնագիտացման բաժնում դեռևս առնվազն 8 թեկնածուներով համալրելու անհրաժեշտություն կա։
Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ քննարկում (լուսանկարներ)
Այսօր տեղի ունեցավ Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հետազոտության ներկայացումը, որին հաջորդեց ոլորտի խնդիրների ու դրանց լուծումների շուրջ ակտիվ քննարկում։
Հեռավար դասընթաց դատական համակարգի բարեփոխումները լուսաբանող լրագրողների համար
Հունիսի 13-ին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր կարողությունների զարգացման առցանց դասընթաց լրագրողների համար։ Դասընթացը վարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Համագործակցության հրավեր լրագրողներին և ԶԼՄ-ներին
Հարգելի լրագրողներ, խմբագիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերից սկսել է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, մշտադիտարկում ենք դատական ոլորտի բարեփոխումների գործընթացը և հատկապես Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը։