2012 թվականին սկսված դատական գործն ավարտվեց 2021 թվականին

«Իրավունքի ուժ» ՀԿ անդամները լրագրողների համար նախատեսված դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ դասընթացի մասնակիցների հետ միասին այցելում են ՀՀ բոլոր մարզերի դատարաններ՝ դատական նիստեր լուսաբանելու նպատակով։ Նոյեմբերի 5-ին այցելել էինք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Դիլիջանի նստավայր, որտեղ հրապարակված 9 տարի ձգձգված դատական գործով վճիռը։ Գործի մանրամասները ներկայացնում ենք ստորև։ 

Ուղիղ 9 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայցադիմում էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացի Արմենուհի Ա․-ի՝ պահանջելով նրան և նրա ընտանիքին համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանից առանձնացնել Արմենուհի Ա․-ի բաժնեմասը և դրա վրա բռնագանձում տարածել։

Արմենուհի Ա․-ն դեռևս 2000 թվականի դատական վճռով բռնագանձման ենթակա պարտք ուներ, որը չվերադարձնելու պատճառով նախարարությունը դիմել էր դատարան։ 9 տարի տևած դատական գործի քննությունն ընթացել է գործի վարույթի կասեցումներով և վերսկսումներով, ինչպես նաև դատավորների փոփոխություններով։

Գրեթե ուղիղ 9 տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց սույն քաղաքացիական գործով վճիռը։ Ֆինանսների նախարարությունն ի վերջո հրաժարվել է հայցից, որի հիմքով դատավոր Սարգիս Արմենակյանը կարճեց գործի վարույթը։

Սարիկ Սևադա