Հեռավար դասընթաց դատական համակարգի բարեփոխումները լուսաբանող լրագրողների համար

Հեռավար դասընթաց դատական համակարգի բարեփոխումները լուսաբանող լրագրողների համար

Հունիսի 13-ին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր կարողությունների զարգացման առցանց դասընթաց լրագրողների համար։ Դասընթացը վարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Դասընթացի երկրորդ հատվածում մեզ միացավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հակիրճ ներկայացրեց Դատական համակարգի բարեփոխումներն ու մարտահրավերները։
Պարոն Վարդազարյանը նաև պատասխանեց ԲԴԽ-ի գործունեության վերաբերյալ լրագրողների հարցերին։

Դասընթացին մասնակցող լրագրողները «Իրավունքի ուժ» ՀԿ-ի աջակցությամբ առաջիկայում նյութեր կպատրաստեն ԲԴԽ գործունեության և դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

 

Դասընթացը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Հելսինկյան ասոցիացիայի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։