Դասընթաց մարզային լրագրողների համար
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում հայտարարում է երկօրյա դասընթացներ դատական նիստեր լուսաբանող կամ ոլորտով հետաքրքրված մարզային լրագրողների համար:
Դասընթացը կազմակերպվելու է մայիս ամսին։ Մասնակիցների տրանսպորտի, սննդի, և կացության ծախսերը հոգալու է կազմակերպությունը։
Դասընթացի ընթացքում ներկայացվելու են դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները, դատական նիստերի լուսաբանման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքերն ու դրանց պատճառները։ Մասնակիցները ծանոթանալու են իրավական կարգավորումներին, ինչպես նաև ստանալու են լրագրողների իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն՝ ուղղելով իրենց հուզող հարցերը ոլորտի իրավաբան փորձագետներին: Դասընթացավարներն են լրագրող-փաստաբաններ Գրիշա Բալասանյանն ու Զարուհի Մեժլումյանը։
Դասընթացի նպատակն է մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ բարձրացնել դատական նիստերի ազատ լուսաբանման հարցերի շուրջ իրազեկվածությունը՝ իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև նպաստել մարզերում դատական նիստերի պրոֆեսիոնալ լուսաբանմանը:
Դասընթացին մասնակցած լրագրողները կազմակերպության անդամների հետ կայցելեն իրենց մարզի դատարաններ, կմասնակցեն դատական նիստերի և կլուսաբանեն դրանք։
Հետաքրքրված լրագրողները պետք է մինչև սույն թվականի ապրիլի 25-ը կազմակերպության էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկեն իրենց տվյալները (անուն ազգանուն, հեռախոսահամար, մարզ, ԶԼՄ): Կազմակերպությունը կապ կհաստատի նախկինում տվյալ դասընթացին մասնակցելու համար դիմաց լրագրողների հետ ևս։
Լրացուցիչ տեղեկությունների համար մեզ հետ կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 055 635556: