Մեր տեսլականը

Ունենալ հասարակություն, որտեղ մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են, իսկ անհատներն ունեն բավարար պատրաստվածություն և կամք իրենք իրենց իրավունքները  պաշտպանելու համար։

Մեր ձեռքբերումները

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակի՝ դատական համակարգն առավել թափանցիկ դարձնելու ջանքերի համար։

Մեր առաքելությունը

Զարգացնել անհատների կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության և իրազեկվածության բարձրացմանը և աջակցել երկրում օրենսդրական բարեփոխումներին՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման։

Մեզ անդամակցելը

Կազմակերպությունը բաց է ցանկացած անհատի համար, ում համար մարդու իրավունքներն ու արժանապատվությունն առաջնահերթություն են, և ով պատրաստակամ է ջանքեր ներդնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Նորություններ

12 Մրտ
ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Աղվերանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացին։
28 Փտվ
ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Երևանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացին։
Տեսնել բոլորը

Հրապարակումներ

16 Սեպ
ԲԴԽ որոշմանն անտեղյակ լինելը դատավորին թույլ է տալիս աշխատել սեփական մեթոդաբանությամբ։ Օրինակ, Սյունիքի մարզում լրագրողին ստիպում են դիմում գրել և դատավորին գրավոր կարգով խնդրել թույլ տալ մասնակցել դատական նիստին,  լուսա/տեսանկարահանում իրականացնել։
14 Սեպ
Վերջին շրջանում Խորհրդի կողմից քննված գործերից առանձնացրել ենք երկու կարգապահական վարույթներ, մասնավորապես խոսքը վերաբերում է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին և առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներին:
10 Սեպ
ԲԴԽ-ն նշել է, որ վարույթ հարուցող մարմինը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ դատավորը նպատակ է ունեցել որևէ կերպ միջամտելու այլ դատավորի վարույթում գտնվող գործին և չի հիմնավորել արարքը դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու փաստը:
2 Հնս
Հաշվի առնելով Կայքի միջոցով դատական համակարգի գործունության հրապարակայնությունն ապահովելու կարևորությունը՝ «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ուսումնասիրության է ենթարկել Կայքը՝ վեր հանելով առկա խնդիրներն ու բացերը, որոնք ներկայացված են ստորև:
26 Փտվ
Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են ատելության խոսքի դրսևորումները և դրանք կանխելու անհրաժեշտությունը։ Հատկապես սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտի առկայություն նկատում...
Տես ավելին
24 Փտվ
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) գործունեության շրջանակներում 2019 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը ներառյալ ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների առնչությամբ ընդունված որոշումները։
Տեսնել բոլորը

Անդամակցություն

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամակցության հայտ