Կանանց ձեռներեցության զարգացումը Գավառում
2019 թվականին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Կանանց ձեռներեցության զարգացումը Գավառում» ծրագիրը՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի (Prague Civil society centre) ֆինասնական աջակցությամբ։
- Ծրագրի շրջանակներում 10 կին, ովքեր հանդիսանում են Գավառում իրականացված նախորդ ծրագրի մասնակիցները, հնարավորություն են ունեցել մասնակցելու բիզնեսի զարգացման և մարքեթինգի դասընթացների, որի արդյունքում ստացել են անհրաժեշտ գիտելիքներ՝ սեփական բիզնես գաղափարները զարգացնելու համար:
- Ծրագրի շրջանակներում պատրաստվել է 4 տեսանյութ Գավառում բիզնես սկսող կանանց մասին։
- Երեք կանանց ֆինանսական և մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել՝ սեփական բիզնեսը սկսելու և զարգացնելու նպատակով։
- Ծրագրի ավարտին Գավառում կազմակերպվել է «Կանանց ոգեշնչող զրույցներ» խորագրով միջոցառում:
Ծրագրի բյուջեն կազմել է 14,980 եվրո։