Ջատագովելով օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի թափանցիկությունը երաշխավորելու նպատակով
2018 թվականին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ջատագովելով օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի թափանցիկությունը երաշխավորելու նպատակով» ծրագիրը՝ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի (EED) ֆինասնական աջակցությամբ։
-
- Ծրագրի շրջանակներում իրականացվել է լրագրողների մասնակցությամբ թվով 10 տեսանյութերի պատրաստում և տարածում։
- Դատական նիստերի լուսաբանման եվրոպական օրենսդրական փորձի ուսումնասիրություն և հայաստանյան օրենսդրության բարեփոխման առաջարկությունների ներկայացում։
- 12 ամիս մշտադիտարկվել են դատական նիստեր լուսաբանող լրագրողների իրավունքների սահմանափակման ու խախտման դեպքերը։
Ներկայացվել է դատական նիստեր լուսաբանող լրագրողների իրավունքների սահմանափակման ու խախտման դեպքերի վերաբերյալ 3 զեկույց և մեկ դիմում՝ պատկան մարմնին։
- Լրագրողների համար կազմակերպվել է 2 դասընթաց՝ դատական նիստերի լուսաբանման առանձնահատկությունները թեմայով։
- Կազմակերպվել է պաշտոնական և ոչ պաշտոնական 4 կլոր-սեղան քննարկումներ՝ դատական նիստերի լուսաբանման, լրագրողների իրավունքների թեմաներով։
- Առաջարկություններ է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» սևագիր տարբերակում փոփոխություններ անելու նպատակով։
- Պատրաստել և տարածվել է անիմացիոն տեսանյութ՝ «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» վերաբերյալ։
Ծրագրի բյուջեն կազմել է 28,696 եվրո։