Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում

Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում

 

2020 թվականին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների համար անցկացնելու է դասընթացներ, որոնց նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացումը, հետագայում աշխատաշուկայում ինտեգրումն ու կրկնահանցագործության կանխարգելումը։

 

Ծրագրի նպատակներն են պատիժ կրող անձանց շրջանում մոտիվացիայի ձևավորումը, բարձրացումը, մասնակիցների կրթության և մասնագիտական հմտությունների ուսուցանումը, մասնակիցների անձնային ներուժի բացահայտումն ու զարգացումը, արժեհամակարգի փոփոխությունը, աշխարհայացքի ընդլայնումը, ինքնավստահության ձևավորումը, աշխատաշուկայում մրցունակության ապահովվումը, վերասոցիալականացումը, կրկնահանցագործության կանխումը։

 

Ծրագրի շրջանակներում դատապարտյալներին ուսուցանվելու է կանացի և տղամարդու մազերի կտրման և հարդարման հմտություններ, կատարել բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում, կտրվածքերի և սանրվածքների մոդելավորում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից։

Ծրագրի բյուջեն կազմում է 6000 եվրո։