Ձեռնարկ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների համար

Ձեռնարկ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների համար

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների համար ձեռնարկ է ստեղծել, որը համահեղինակել են իրավունքի, հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտի  հինգ մասնագետներ։

Ձեռնարկը ստեղծվել է խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների մասնագիտական կարողությունների հզորացմանը աջակցելու նպատակով՝  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում։

Ձեռնարկում նախանշվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի հիմնական քայլերը և սկզբունքները, որոնք իրականացվում են մտածված և համաչափ գործողությունների միջոցով․ դրանց առանցքում երեխայի լավագույն շահն է և մարդու հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու նպատակը: Բացի նշվածից՝ խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրվում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչներից և ձևավորված առաջատար փորձից բխող որոշակի ցուցումներ, որոնք կնպաստեն նրանց արդյունավետ գործունեությանը որոշումների կայացման փուլում։ Թեպետ ձեռնարկի ուշադրության կենտրոնում երեխաներն են, ցուցումներն ու առաջարկվող օրինակելի պրակտիկան կիրառելի են նաև այլ խոցելի խմբերի հետ աշխատանքի կազմակերպման ժամանակ:

Ձեռնարկը պատրաստվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում։

 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այս հղումով՝ ԽՀՀ Ձեռնարկ։