Սոնա Հովակիմյան

Սոնա Հովակիմյան

Կազմակերպության համահիմնադիր

Contacts

+374(55)635556

Սոնա Հովակիմյանն ունի սոցիալական աշխատողի մագիստրոսի կոչում և ավելի քան 7 տարի աշխատել է տարբեր խոցելի խմբերի հետ որպես սոցիալական աշխատող: 2015թ.-ից սկսել է աշխատել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, երիտասարդ կանանց և աղջիկների համար իրականացրել է կրթական և հզորացման տարբեր ծրագրեր, աշխատել է ընտանեկան բռնության ոլորտում՝ պայքարելով կանանց իրավունքների համար Հայաստանում:

Սոնան եղել է ներգրավված տարբեր քաղաքացիական քարոզարշավներում և մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամ է կանանց իրավունքների և խաղաղաշինության ոլորտում: Նա հանդիսանում է «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնության համահիմնադիր անդամ: 2013-2015թթ Սոնան եղել է Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:

Մարդկանց աջակցությունը, արդարության և մարդու իրավունքների համար պայքարը Սոնան համարում է ոչ միայն իր աշխատանքը, այլև իր կյանքի առաքելությունը:

2016 թվականին համահիմնադրել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը:

Ներկայումս հանդիսանում է կազմակերպության նախագահ։