10 բլոգերներ գիտելիքներ ստացան գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ

Ապրիլի 23-24-ը «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը դասընթաց էր կազմակերպել 10 բլոգերների համար։ Մասնակիցները խորացված գիտելիքներ ստացան գենդերային բռնության և խտրականության վերաբերյալ, քննարկեցին բռնության նվազեցման նպատակով արշավներ իրականացնելու առանձնահատկությունները։

Բանախոսները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն էին։

Դասընթացը կազմակերպվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է UN Trust Fund to End Violence against Women-ի կողմից։