Արման Ղարիբյանը մասնագիտությամբ լրագրող է, ունի մագիստրոսի աստիճան լրագրության և մարդու իրավունքների ոլորտում։ Սկսած 2009 թվականից մշտապես լուսաբանել է Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես արդար դատաքննության իրավունքն ու կանանց իրավունքները։ Արժանացել է մի շարք մասնագիտական մրցանակների։
Մշտապես ակտիվ է եղել քաղաքացիական շարժումներում՝ համահիմնադրելով մի շարք նախաձեռնություններ։ Դասընթացներ է անցկացնում մարդու իրավունքների, գենդերային հավասարության, լրագրության, խոսքի ազատության և ատելության խոսքի թեմաներով։ Երևանի պետական համալսարանում «Մարդու իրավունքներ և լրագրություն» մոդուլի հեղինակն ու դասավանդողն է։
2016 թվականին համահիմնադրել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը։