Չորս մարզի 24 ներկայացուցիչ վերապատրաստվեցին «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից
ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի խոշորացված համայնքների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները մասնակցեցին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության կողմից Աղվերանում կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացին։