Խնամակալության և հոգաբարձության մարմինների վերաբերյալ քննարկում (լուսանկարներ)

Այսօր տեղի ունեցավ Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հետազոտության ներկայացումը, որին հաջորդեց ոլորտի խնդիրների ու դրանց լուծումների շուրջ ակտիվ քննարկում։
 
Ոլորտի մասնագետները կրկին ընդգծեցին ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ։ «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝ ԽՀՄ վերաբերյալ հետազոտություն։ 
 
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառույթների և դրանց իրականացման խնդիրների վերաբերյալ տեսանյութերը կարող եք դիտել այս հղումով։