Խմբագրման-սրբագրման ծառայության մատուցման հրավեր
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է խմբագրման-սրբագրման ծառայության մատուցման հրավեր։
Նպատակը Խնամակալության և հոգաբարձության մարմինների համար նախատեսված ձեռնարկի խմբագրում-սրբագրումն է (մոտ 80 էջ, 180․000 նիշ (առանց բացատների))։
Պահանջվող որակավորումներ․
Գրքեր, դասագրքեր, ձեռնարկներ կամ հետազոտություններ խմբագրել-սրբագրելու առնվազն 2 տարվա փորձառություն։
Հայերենի գերազանց իմացություն։
Իրավական և/կամ սոցաշխատանքի ոլորտին առնչվող գրականության և այլ նյութերի խմբագրման-սրբագրման փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքի սկիզբը՝ հունիսի 7։
Աշխատանքի հանձնման վերջնաժամկետը՝ հունիսի 30։
Վճարը՝ պայմանագրային։
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 1։
Դիմումները պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով ինքնակենսագրականը և կատարված աշխատանքները կամ դրանց հղումները։ Դիմումին կից պետք է ներկայացնել գնառաջարկ։