«Իրավունքի ուժ» ՀԿ-ի ծրագրի շրջանակներում վերանորոգվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի Ռեսուրս սենյակը
Այսօր ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ «Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից իրականացված «Աշխարհին նոր հայացք» ենթադրամաշնորհային ծրագիրի ավարտին նվիրված միջոցառումը։ Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի Ռեսուրս սենյակը, թվով 7 դատապարտյալ մասնակցել է շինարարական դասընթացներին, 2 դատապարտյալ՝ էլեկտրականության, և 30 դատապարտյալ մասնակցել է ներուժի զարգացման հոգեբանական դասընթացներին։ Ծրագիրը տևել է 3 ամիս։
Ռեսուրս սենյակի բացման և վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, DVV International Armenia-ի մեր գործընկերները և ՔԿՀ- աշխատակազմը։
Ծրագիրը իրականացվել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում: