Փնտրում ենք փորձագետների
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Խնամակալության և հոգաբարձության մարմինների համար մասնագիտական ուղեցույց պատրաստելու նպատակով ձևավորում է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբում ընդգրկվելու նպատակով համագործակցության ենք հրավիրում ոլորտում զգալի փորձ ունեցող մասնագետների, մասնավորապես սոցիալական աշխատողների, ընտանեկան/մանկական հոգեբանների, փաստաբանների, գենդերային հարցերի փորձագետների։
Անհրաժեշտ որակավորումներ․
Մասնագիտական աշխատանքի առնվազն 4 տարվա փորձ։
Հայերենի գերազանց տիրապետում։
Խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների և գործառույթների վերաբերյալ լիարժեք իրազեկվածություն։
Աշխատանքային խմբին միանալ ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակը (առավելագույնը կես էջ) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև նոյեմբերի 15-ը։