Կանանց ձեռներեցության զարգացումը Գավառում

Կանանց ձեռներեցության զարգացումը Գավառում

2019 թվականին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Կանանց ձեռներեցության զարգացումը Գավառում» ծրագիրը՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի (Prague Civil society centre) ֆինասնական աջակցությամբ։

  • Ծրագրի շրջանակներում 10 կին, ովքեր հանդիսանում են Գավառում իրականացված նախորդ ծրագրի մասնակիցները, հնարավորություն են ունեցել մասնակցելու բիզնեսի զարգացման և մարքեթինգի դասընթացների, որի արդյունքում ստացել են անհրաժեշտ գիտելիքներ՝ սեփական բիզնես գաղափարները զարգացնելու համար:
  • Ծրագրի շրջանակներում պատրաստվել է 4 տեսանյութ Գավառում բիզնես սկսող կանանց մասին։
  • Երեք կանանց ֆինանսական և մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել՝ սեփական բիզնեսը սկսելու և զարգացնելու նպատակով։
  •  Ծրագրի ավարտին Գավառում կազմակերպվել է «Կանանց ոգեշնչող զրույցներ» խորագրով միջոցառում:

 

Ծրագրի բյուջեն կազմել է 14,980 եվրո։