Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համագործակցությամբ 2022 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսն իրականացնելու է ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի մշտադիտարկում և գենդերային հավասարությանն ուղղված առցանց արշավ։
Գործողություններն իրականացվելու են «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է UN Trust Fund to End Violence against Women-ի կողմից։
«Իրավունքի ուժ» ՀԿ-ի կողմից իրականացվելիք գործողությունների համար նախատեսված բյուջեն կազմում է 31250 ԱՄՆ դոլար։
Նկարազարդումը՝ Factor.am-ի