Խոցելի խմբերին թիրախավորող առցանց ատելության խոսքը. ուսումնասիրություն

Խոցելի խմբերին թիրախավորող առցանց ատելության խոսքը. ուսումնասիրություն

Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են ատելության խոսքի դրսևորումները և դրանք կանխելու անհրաժեշտությունը։ Հատկապես սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտի առկայություն նկատում են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են նպաստում ատելության խոսքի նվազմանը։ Ավելին, շատերը հրահրում և խրախուսում են ատելության խոսքի կիրառումը։

Օրենսդրական թերի կարգավորումներն ու քաղաքական անկայությունն էլ ավելի են նպաստում ատելության խոսքի տարածմանը։ Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ դեռևս չի իրականացվել համապարփակ հետազոտություն, ուստի դրա ծագման պատճառների, ծավալների ու հետևանքների վերաբերյալ գնահատականներ տալը դժվար է։ Այս ուսումնասիրությունը ևս չի հավակնում անել դա։ Մեր նպատակը խոցելի խմբերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումներն արձանագրելն ու դրանց վերաբերյալ շահագրգիռ կողմերին առաջարկություններ ներկայացնելն է։

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանն ուսումնասիրել է խոցելի խմբերին թիրախավորող առցանց ատելության խոսքը: Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ Ուսումնասիրություն – Խոցելի խմբերին թիրախավորող առցանց ատելության խոսքը։

Ուսումնասիրությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: