«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույց

«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույց

Հրապարակվել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության պատրաստած՝ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Զեկույցի հեղինակներն են կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը և փորձագետ Նարինե Ալեքսանյանը։

Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչև դատական վճիռ կայացնող, ինչպես նաև արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։

Այդ նպատակին հասնելու համար 2021-2022 թվականներին մշտադիտարկվել են ընտանեկան բռնության դատական գործերի նիստերը, և ուսումնասիրվել են ընտանեկան բռնության գործերով 2018-2022 թվականներին կայացված դատական ակտերը։ Իսկ մինչդատավարական փուլում առկա խնդիրները բացահայտելու նպատակով խորքային հարցազրույցներ են անցկացվել ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։

Այսպիսով, հնարավորություն է ստեղծվել բացահայտելու իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քրեական պատասխանատվության կիրառման առանձնահատկությունները, քրեական հետապնդման միտումներն ու ձևավորված դատական պրակտիկան։

Զեկույցի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։