Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ
2017 թվականին «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ որպես արդար դատաքննության նախադրյալ» ծրագիրը՝ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի (EED) ֆինասնական աջակցությամբ։
- Ծրագրի շրջանակներում իրականացվել և հանրությանն է ներկայացվել «Դռնբաց նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները ՀՀ-ում» հետազոտությունը։
- Պատրաստվել և շուրջ 50 լրատվամիջոցների է ուղարկվել «Դատական գործերի հրապարակայնությունը» լրագրողների համար ձեռնարկը: Ձեռնարկի ևս 110 օրինակ տրամադրվել է լրագրողներին և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուանողներին:
- 9 ամիս մշտադիտարկվել է դատական նիստեր լուսաբանող լրագրողների իրավունքների խախտման և սահմանափակման դեպքերը։
- 12 լրագրողներ վերապատրաստվել են «Դատական նիստերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով։
- Կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում լրագրողների և Արդարադատության նախարարության իրավաբանների մասնակցությամբ՝ «Դատական նիստերի լուսաբանման խոչընդոտները» թեմայով։
- Իրավական խորհրդատվություն է տրամադրվել 14 լրագրողների։
- Ներկայացվել է լրագրողների՝ դատական նիստերի լուսաբանման խոչընդոտման ու սահմանափակման վերաբերյալ 3 զեկույց և 3 դիմումներ՝ պատկան մարմիններին։
- Փորձառու լրագրողների մասնակցությամբ կազմակերպվել է օնլայն արշավ՝ դատական նիստերի լուսաբանման խոչընդոտների վերաբերյալ։
Ծրագրի բյուջեն կազմել է 14,978 եվրո։