Իրավապաշտպանների իրավունքների խախտման դեպքերի մշտադիտարկում

Իրավապաշտպանների իրավունքների խախտման դեպքերի մշտադիտարկում

2018-2019 թթ․ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է ՀՀ իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների և իրավունքների խախտման դեպքերի մշտադիտարկում։

Մշտադիտարկումը ֆինանսավորվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում։

 

Ծրագրի շրջանակներում արձանագրվել են մասնագիտական աշխատանքը կատարելիս իրավապաշպան անձանց հանդիպած խոչընդոտման բոլոր դեպքերը, պատրաստվել է զեկույց և զեկույցում արձանագրված տվյալներն ամփոփող ինֆոգրաֆիկա։

 

Ծրագրի բյուջեի մոնիթորինգի մասը կազմել է 1,450,000 ՀՀ դրամ։