Tag

Նիստերի լուսաբանում

Դպրոցականի սպանության գործով հարցաքննվում են վկաները

Ըստ մեղադրանքի՝ դանակահարությունից հետո Ա․Չ․-ն ընկերների հետ դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Է․ Ա․-ին շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը գրանցվել է վերջինիս մահը:

Դատարանը որոշեց բերման ենթարկել բռնարար ամուսնուն

Պաշտպանը գրավոր իրազեկել էր դատարանին, որ չի կարողանալու գալ, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի, իսկ Տիգրան Ս․-ի չներկայանալու վերաբերյալ նիստերի քարտուղարը որևէ տեղեկություն չուներ, քանի որ նա չէր պատասխանել զանգերին։

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործը Սյունիքի դատարանից կտեղափոխվի Երևան

Սեպտեմբերի 7-ին այցելել էինք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի նստավայր, որտեղ մեկնարկել է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։ Գործն առնչվում է 44-օրյա պատերազմի օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկին։ 

Երեխաների բնակության վայրի վերաբերյալ վեճը մայրն առաջարկում է լուծել հաշտությամբ

Հայցվորը 3 և 4 տարեկան երեխաների մայրն է՝ Ա․Ս․-ն, ում նախկին ամուսինը՝ Ա․Հ․-ն հակընդդեմ հայց է ներկայացրել նույն պահանջով։ Երկու ծնողներն էլ ցանկանում են, որ երեխաները մշտապես իրենց հետ բնակվեն։

Բռնարարին չէին բերել դատարան․ ընտանեկան բռնության գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Համզոյանին նախկինում մեղադրանք է առաջադրվել որդու և հոր հետ վիճաբանելիս ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի և ոչ սթափ վիճակում վարելու համար։