«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույց
Հրապարակվել է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության պատրաստած՝ «Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը
ԲԴԽ գործունեության 30-ամսյա մշտադիտարկման ամփոփում
Մշտադիտարկման ընթացքում մեր կողմից առանձնացվել են Խորհրդի գործունեության երկու կարևոր ուղղություններ, մասնավորապես՝ դատավորների ընտրությունը և դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական վարույթները:
Ինչու է ԲԴԽ-ն մերժել Ռշտունուն պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվող նման որոշումներն ունեն կարևոր նշանակություն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լուծելու իրավակիրառ պրակտիկայում առկա անորոշությունները:
Ձեռնարկ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների համար
Ձեռնարկի ստեղծվել է խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների մասնագիտական կարողությունների հզորացմանը աջակցելու նպատակով։
2021 թվականին ավելի շատ դատավորներ են նշանակվել, քան 2020-ին
2021 թվականի ընթացքում դատավորի պաշտոնում նշանակվել են թվով 31 անձինք: Այս փաստաթղթում ամփոփված են 2021 թվականի արդյունքները՝ համեմատական տանելով 2020 թվականի տվյալների հետ։
2021-ին դատավորների նկատմամբ գրեթե կրկնակի ավելի վարույթներ են հարուցվել 2020-ի համեմատությամբ
2021 թվականի ընթացքում դատավորների նկատմամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 25 կարգապահական վարույթ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ՝ 3 վարույթ:
«Սև ուրբաթ»՝ Գեղարքունիքի դատարաններում
Գեղարքունիքի մարզի առնվազն 3 դատարանում «սև ուրբաթ» է՝ դատական նիստերը «զեղչվել են», այսինքն՝ կամ չեն նշանակվել կամ հետաձգվել են։
«Մզցրիք, այ ախպեր»․ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են իր արած արտահայտությունների պատճառով
Դատավորն արել է հետևյալ արտահայտությունները․ «մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ»։
Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշման վերլուծություն
Խորհուրդը գտել է, որ վարույթ հարուցող մարմնի անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջացնել, ինչի հիմքով վարույթը ենթակա է կարճման:
Դատավորները և նիստերի քարտուղարները տեղյակ չեն ԲԴԽ որոշումից
ԲԴԽ որոշմանն անտեղյակ լինելը դատավորին թույլ է տալիս աշխատել սեփական մեթոդաբանությամբ։ Օրինակ, Սյունիքի մարզում լրագրողին ստիպում են դիմում գրել և դատավորին գրավոր կարգով խնդրել թույլ տալ մասնակցել դատական նիստին, լուսա/տեսանկարահանում իրականացնել։