Մեր տեսլականը

Ունենալ հասարակություն, որտեղ մարդը և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեք են, իսկ անհատներն ունեն բավարար պատրաստվածություն և կամք իրենք իրենց իրավունքները  պաշտպանելու համար։

Մեր ձեռքբերումները

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն արժանացել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի» մրցանակի՝ դատական համակարգն առավել թափանցիկ դարձնելու ջանքերի համար։

Մեր առաքելությունը

Զարգացնել անհատների կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության և իրազեկվածության բարձրացմանը և աջակցել երկրում օրենսդրական բարեփոխումներին՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման։

Մեզ անդամակցելը

Կազմակերպությունը բաց է ցանկացած անհատի համար, ում համար մարդու իրավունքներն ու արժանապատվությունն առաջնահերթություն են, և ով պատրաստակամ է ջանքեր ներդնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Նորություններ

6 Հոկ
Ըստ մեղադրանքի՝ դանակահարությունից հետո Ա․Չ․-ն ընկերների հետ դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Է․ Ա․-ին շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը գրանցվել է վերջինիս մահը:
29 Սեպ
Պաշտպանը գրավոր իրազեկել էր դատարանին, որ չի կարողանալու գալ, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի, իսկ Տիգրան Ս․-ի չներկայանալու վերաբերյալ նիստերի քարտուղարը որևէ տեղեկություն չուներ, քանի որ նա չէր պատասխանել զանգերին։
Տեսնել բոլորը

Հրապարակումներ

8 Սեպ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հետազոտություն
17 Մյս
«Հելսինկյան ասոցիացիա» եւ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների համատեղ ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ իրավիճակը պարտադրել է մի շարք խնդիրներ դատական համակարգի աշխատանքների անխափան եւ բնականոն իրականացման համար։
3 Մրտ
Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Արայիկ Մելքումյանին ընդգրկեց դատավորների ռեզերվում։ Դրան նախորդել էր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշման...
Տես ավելին
12 Դեկ
2017 թվականին «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրել և հանրությանն է ներկայացրել «Դռնբաց նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները ՀՀ-ում» հետազոտությունը։
Տեսնել բոլորը

Անդամակցություն

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամակցության հայտ